Կարծիք

18.09.2020 11:36


Ուզում են «Հաղթանակ» զբոսայգու գլուխն ուտե՞ն

Ուզում են «Հաղթանակ» զբոսայգու գլուխն ուտե՞ն

«Հաղթանակ» զբոսայգու ողբալի վիճակը տեսնելիս ակամայից հիշում եմ ծառերի էֆթանիզիստ՝ Հայկ Մարությանի մուննաթով մամուլի ասուլիսը, որը տրագիկոմեդիայի ժանրից էր. ծառերի էֆթանազիստը այնպես էր մուննաթ գալիս բոլոր նրանց վրա, ովքեր հեղափոխություն էին արել՝ կարծես իրեն ստիպել են, որ քաղաքապետ աշխատի: Բա ի՞նչ էիք ուզում: Դրա համար էլ այդ վիճակում է այգին էլ, Երևանն էլ:

Կամ էլ երևանցիների կողմից այդքան սիրված «Հաղթանակ» զբոսայգին այդ աստիճան անխնամ և անմխիթար վիճակի են հասցնում, որ հետո, ինչպես ժողովուրդն է ասում՝ գլուխը ուտեն, փոխանցեն իրենցից մեկի խնամի, ծանոթ, բարեկամի ժողովրդին одолжение անելով, որ այգին կարգի կբերեն: Կոչ եմ անում երևանցիներին դրամահավաք իրականացնել՝ «յուրաքանչյուրից 10 դրամի հույսով», որպեսզի Մարությանը վերջապես ստանա բաղձալի պարգևավճարը և «Հաղթանակ» զբոսայգին բերի բարվոք վիճակի:

Վահագն Վարագյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը