Կարծիք

18.09.2020 17:15


Այս իշխանությունը ձեռնոց է նետել մեր ազգին

Այս իշխանությունը ձեռնոց է նետել մեր ազգին
Ապազգային խմբակ-իշխանության առաջնորդի այսօրվա խոհափիլիսոփայական մտորումները ճիշտ և սխալ քայլերի մասին, ընդամենը իրականն ու երևակայականը իրար խառնած ինքնաարդարացման փորձ է, պատասխանատվությունից խուսափելու նպատակով, ոչ ավելին:
Իսկ իրականությունը պարզ է, տեսանելի և առանց խոհափիլիսոփայության ու գույների. Առանց իզմերի թեզը գաղափարական սնանկություն է նշանակում, իսկ գաղափարական սնանկությունը արժեզրկման տանող ամենակարճ ուղին է: Այս իշխանության նպատակը և անելիքը եղել ու մնում է՝ պետական ինստիտուտների կազմաքանդումը, արժեզրկման միջոցով:
Կրթություն, գիտություն, մշակույթ, առողջապահություն, տնտեսություն, արդարադատություն, իրավական ոլորտ, ոստիկանություն, անվտանգություն, ամենուր՝ անկում: Սա հենց այն է, որը հանգեցնում է հասարակական քաոսի, սա հենց այն է ինչին գնում է այս իշխանությունը, ընդ որում ծրագրավորված: Պետական ռեսուրսն ուղղված է ազգայինը ոչնչացնելուն, իսկ մեր նման պետության դեպքում դա նշանակում է պետականության կորուստ, կամ այլ կերպ ասած՝ կանաչ լույս, թշնամի թուրքիայի և ադրբեջանի առաջ: Պատերազմները միայն զենքով չեն լինում, հատկապես 21-րդ դարում, սա ևս պատերազմ է, հոգեբանական և քարոզչական զենքերով, պոպուլիզմով, անթաքույց ցինիզմով, այսօր էլ քաոսը սնող խառնիճաղանջ մտորումներով:
Այս իշխանությունը ձեռնոց է նետել մեր ազգին:
Կարճ ասած. ուզում ես հայ մնալ, ուրեմն պարտավոր ես հաղթել քեզ մոլորեցնող սորոսավարձկան իշխանությանը, պարտավոր ես պահել արժանապատվությունդ, հավատդ, եկեղեցիդ, պատմությունդ, ավանդույթներդ ու երկիրդ:
Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը