Լրահոս

20.09.2020 08:28


Իմ թոռները վարակվել են կորոնավիրուսով․ Ծառուկյան

Իմ թոռները վարակվել են կորոնավիրուսով․ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցեկավար Գագիկ Ծառուկյանի թոռները վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին սեպտեմբերի 19-ին, ասաց նա Աջափնյակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ:

«Ես վարակվել եմ, ինձ վարակել են եւ վարակվել են իմ թոռները: Թոռները՝ փոքրահասակ երեխաները, ջերմություն ունենում են 1-2 օր, այնուհետեւ նրանք առանց դեղի լավանում են, նրանք երիտասարդ, աճող օրգանիզմ են: Դուք տեսել եք`երեխան մի օր ջերմություն ունենում է, ու լավանում է, դա հիմնական վտանգավոր է տարեցների համար, իմունիտետով թույլ մարկանց համար: Երեխաները դպրոց մասկայով ո՞նց կարան գնան»,-ասաց նա՝ անդրադառնալով քաղաքացիներից մեկի այն դիտարկմանը, որ երեխաները չեն կարողանում դիմակ կրել:

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը