Կարծիք

20.09.2020 15:38


Ցավոք սրտի, շատ դեպքերում Ալիևից է կարելի ճշմարտության մասին պատկերացում կազմել, քան մեր սուտասանի կրուտիտներից

Ցավոք սրտի, շատ դեպքերում Ալիևից է կարելի ճշմարտության մասին պատկերացում կազմել, քան մեր սուտասանի կրուտիտներից
Իլհամ Ալիևը մեր թշնամին է, սակայն թշնամին էլ է որոշակի հատկություններ ունենում ու նրան պետք է ճիշտ բնորոշել։
Ալիևը՝ որպես կանոն, սուտ չի խոսում և տեսակետները շատ ուղիղ և անկեղծ է շարադրում։ Բնավորությամբ ուղղամիտ է՝ շատ դեպքերում դիվանագիտակ կանոնները խախտելով, ինչը կարելի է իր դեմ օգտագործել, եթե գտագործելու ունակություններ ունեցող ունենանք։ Բայց խոսքը դրա մասին չէ։
Ասածս ինչ է, իր խոսքերին ուշադիր հետևեք, հաճախ իր ասածներում ճշմարտություն կա ու, ցավոք սրտի, շատ դեպքերում իրենից է կարելի այդ ճշմարտության մասին պատկերացում կազմել, քան մեր սուտասանի կրուտիտներից։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը