Կարծիք

27.09.2020 14:23


Արևմուտքը լուռ է, Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցային դաշտ

Արևմուտքը լուռ է, Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցային դաշտ
Թշնամին լայնածավալ հարձակում է սկսել արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով` այդ թվում օդուժի կիրառմամբ, կան զոհեր և վիրավորներ նաև խաղաղ բնակչության շրջանում։
Թուրքիան շտապել է իր աջակցությունը հայտնել եղբայրական Ադրբեջանի «հայկական հարձակումը կանգնեցնելու» հարցում։ Չկա ոչ մի երաշխիք, թե ռազմական գործողությունները, նույն Թուրքիայի գործուն ջանքերով և ակտիվ մասնակցությամբ, չեն տեղափոխվի հայ-ադրբեջանական սահման։
Մինսկի խմբի համանախագահները լռում են։ Արևմուտքը, ի դեմս քայլարածների կողմից ջերմորեն սիրված Միացյալ Նահանգների և լուսավոր Եվրոպայի, բերանը ջուր է առել` որևէ կերպ չի արձագանքել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։
Միակ երկիրը, որ այս պահի դրությամբ անդրադարձել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրմանը»` կոչ է արել կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել իրավիճակի կայունացման վերաբերյալ, էլի՛ Ռուսաստանն է։
Սա արձանագրենք` ի գիտություն հակառուսական պրոպագանդայի առաջամարտիկների ու դրա տակ մնացածների, և անցնենք առաջ...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը