Աշխարհ

28.09.2020 12:00


Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 298 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 298 նոր դեպք

Սեպտեմբերի 28-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 298 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 5 552 դեպք:

Ապաքինվածների ընդհանուր քանակը կազմում է 1906։

Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 28 պացիենտ։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 5 650 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:

Կովիդ հյուրանոցներում է գտնվում 800 քաղաքացի:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը