Քաղաքական

28.09.2020 21:15


Հակառակորդը նոր լայնամասշտաբ հարձակման ընթացքում արդեն կորցրել է ավելի քան 370 զինվորական

Հակառակորդը նոր լայնամասշտաբ հարձակման ընթացքում արդեն կորցրել է ավելի քան 370 զինվորական
Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում։ Արցախի ՊԲ-ը հաջող դիմակայում է բոլոր հարձակումներին ու գրոհներին և հակառակորդին հասցնում են անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։
Այս պահի դրությամբ ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ և 10 միավոր այլ զրահատեխնիկա։ Ոչնչացված է ավելի քան 370 զինվորական։ Ունեն մեծ քանակությամբ վիրավորներ։ Ստացված տեղեկատվության համաձայն վիրավորների միջից ծանր վիրավոր զինվորների քանակը կազմում է 35%։
Հայկական բանակը այս պահի դրությամբ ընդհանուր ունի 58 զինծառայողի զոհ։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը