Աշխարհ

29.09.2020 07:41


Իրանը զգուշացրել է խուսափել իր սահմանների մոտ սխալ նշանառություն իրականացնելուց

Իրանը զգուշացրել է խուսափել իր սահմանների մոտ սխալ նշանառություն իրականացնելուց

Իրանի սահմանապահ ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ղասեմ Ռեզային Հայաստանին և Ադրբեջանին նախազգուշացրել է խուսափել Իրանի սահմանամերձ շրջաններում սխալ նշանառությունից:

«Զգուշացնում ենք, որ ոչ մի գնդակ չպետք է արձակվի մեր սահմանների ուղղությամբ: Սխալմամբ երկու ական է ընկել մեր սահմանների մոտակայքում, և մենք տեղեկացրել ենք նրանց, հուսով ենք, որ հանգստություն կհաստատվի»,-«Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ ասել է գեներալ Ռեզային:

Միևնույն ժամանակ իրանցի պաշտոնյան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Վերջինս հավելել է, որ համապատասխան ծանուցում է ուղարկել երկու երկրների սահմանապահներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանից արձակված ականներն ընկել էին իրանական սահմանամերձ գյուղերից մեկում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը