Լրահոս

19.04.2011 16:14


Ստեփան Սաֆարյան. «Թուրքիան փորձում է բացահայտ վաճառքի հանել արձանագրությունների վավերացումը»

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը այսօր կարծիք է հայտնել, թե նկատվում է հայ–թուրքական արձանագրությունների ու հայոց ցեղասպանության խնդրի ակտիվացում։ Նրա խոսքերով՝ այս հարցում էլ վտանգավոր զարգացումներ են նկատվում, հատկապես՝ Թուրքիան փորձում է բացահայտ վաճառքի հանել արձանագրությունների վավերացումը՝ միջազգային հանրությանը ուղերձ հղելով, թե՝ եթե ուզում եք սահմանը բացվի, ապա կարգավորե՛ք ԼՂ հիմնախնդիրը, բավարարե՛ք Ադրբեջանի շահերը, իսկ Հայաստանին հղվող ուղերձը հետևյալն է՝ եթե ցանկանում ես բաց սահման ունենալ, ազդի՛ր Սփյուռքի դիրքորոշումների վրա և հրաժարվի՛ր ցեղասպանության ճանաչման պահանջներից։

Ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ կապված՝ Ս. Սաֆարյանն ասել է, թե առանձնակի սպասումներ չի կարելի ունենալ, որովհետև ուժերի հարաբերակցությունը չի փոխվել։

–Լուրջ հակամարտություններ չեն հասունացել Թուրքիայի ու աշխարհի ուժային կետրոնների միջև,–նկատել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը