Լրահոս

01.10.2020 11:25


5 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 491 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

5 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 491 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հոկտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 491 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 50,850-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1261-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 218 է, ընդհանուր առողջացածներինը՝ 44,219, փաստացի բուժվողներինը՝ 5370: Մեկ օրում արվել է 4134 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 296327 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը