Կարծիք

01.10.2020 16:42


Ո՞ւմ են ձեռնտու անանուն մեղադրանքները «պետական դավաճանության» մասին

Ո՞ւմ են ձեռնտու անանուն մեղադրանքները «պետական դավաճանության» մասին
Որևէ մեկը հասկանո՞ւմ է, կարո՞ղ է բացատրել` էս «նեղ մաջալին», երբ մեր զինվորները կենաց-մահվան կռիվ են տալիս թուրք-ադրբեջանական հրոսակախմբերի և սրանց կողմից կռվող ահաբեկիչների դեմ, ու «շահագրգիռ» բոլոր ռազմական, պետական այրերը, անկախ իրենց «գույնից», քաղաքական կողմնորոշումներից և «դատավարական կարգավիճակից», Արցախում են`փորձում են օգտակար լինել ընդհանուր գործին, ինչով և ինչպես կարող են, ԱԱԾ-ը «պետական դավաճանության» մասին մի անհասցե մեղադրական հաղորդագրություն է դրել շրջանառության մեջ, որից հասկանալի է դառնում, որ ոմն նախկին բարձրաստիճան զինվորական (անունը չի նշվում) լրտեսություն է արել Ադրբեջանի օգտին։
Ի՞նչ է սա` Քյարամյանի պատասխանը Արցախում այս օրերին միս ու արյուն ստացած համազգային զորահավաքի՞ն, «նախկին բարձրաստիճան զինվորականների» նկատմամբ անվստահություն սերմանելու և մեկուսացնելու փո՞րձ։
Եթե ո՛չ, ինչո՞ւ չեն հրապարակում դավաճանի անունը, իմանանք` ում հետ գործ ունենք...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը