Քաղաքական

01.10.2020 19:03


ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ տվյալներ ունի ԼՂ-ում Սիրիայից վարձկանների ներգրավվածության մասին

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ տվյալներ ունի ԼՂ-ում Սիրիայից վարձկանների ներգրավվածության մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ տվյալներ ունի Լեռնային Ղարաբաղում Սիրիայից վարձկանների ներգրավվածության մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Համաձայն միջազգային լրատվամիջոցներում անընդհատ պտտվող տեղեկությունների Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով: Խոսքը 3,000-4,000 վարձկանների մասին է, որոնք ըստ այդ նույն աղբյուրների Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վճարվել են 1500-2000 ԱՄՆ դոլար:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Սիրիայի հյուսիսային հատվածից զինյալների զանգվածային հավաքագրման ու նրանց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտի ուղղորդելու մասին լրատվամիջոցների տեղեկությունները մտահոգություն են առաջացնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մտահոգություն են առաջացնում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ Սիրիայի հյուսիսից զինյալների զանգվածային հավաքագրում է կատարվում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտի ուղղորդելու համար: Սոցիալական ցանցերում հրապարակվում են համապատասխան տեսանյութեր և լուսանկարներ»,-ասել է Զախարովան:

Վերջին օրերին միջազգային մամուլում բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, որ Թուրքիան Սիրիայից մեծ թվով վարձկանների է տեղակայել Ադրբեջանում, իսկ սեպտեմբերի 27-ից այդ վարձկաններն Ադրբեջանի կողմից կռվում են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում:

Այս խորագրի վերջին նյութերը