Կարծիք

01.10.2020 23:32


Ռուսական НТВ հեռուստաընկերության նկարահանող խումբն Արցախից էր վերադարձել, ոգևորված էին արցախցիների ուժով, տոկունությամբ

Ռուսական НТВ հեռուստաընկերության նկարահանող խումբն Արցախից էր վերադարձել, ոգևորված էին արցախցիների ուժով, տոկունությամբ
Այսօր երեկոյան՝ դժվար ու անվերջանալի թվացող երկար օրվա վերջում, դիմավորեցինք ռուսական НТВ հեռուստաընկերության նկարահանող խմբին։ Արցախից էին վերադարձել։ Ոգևորված էին արցախցիների ուժով, տոկունությամբ, զարմացած էին անգամ պատերազմական այս ծանրագույն վիճակում նրանց ցուցաբերած հյուրասիրությամբ։ Օրվա ընթացքում կապ հաստատելով՝ առաջարկել էինք նկարել նաև Երևանի կենտրոնի բազմաթիվ անկյուններում շարված արկղերը, որոնք մեր ժողովրդի հավաքած աջակցությունն է մեր քույր ու եղբայրներին․ առաջարկեցինք նկարել նաև զինկոմիսարիատների դիմաց հերթերը։ Լավ ռեպորտաժներ կլինեն, որոնք ցույց կտան մեր ամրությունը, անպարտելիությունը։ Ասացին, որ Ադրբեջանում թղթակից չունեն, հետաքրքրված չեն ։
Իրենցից առաջ դիմավորել էինք Russia Today-ի ոչ փոքր անձնակամին։ Կադրերով ու ռեպորտաժներով օգնում ենք РЕН ТВ-ի մեր գործընկերներին։ Հենց էսպես էլ ձևավորվում ու ամրանում են կապերը մեր դրսի գործընկերների հետ, լավ գործընկերության արդյունքում կարողանում ենք ստանալ նաև լավ ռեպորտաժներ, որոնք ցույց են տալիս մեր սահմաններում կատարվող իրականությունը, պատերազմի հրեշավոր դեմքն ու այն սկսած հրեշին։
Ամեն մեկս մեր տեղում աշխատում ենք մեր երկրի հզորացման, հաղթանակի համար, ոմանք՝ զենքը ձեռքներին, ոմանք՝ բահը ձեռքներին, ոմանք՝ գրիչն ու համակարգիչը։ Բայց մեր նպատակը մեկն է՝ ՀԱՂԹԱՆԱԿ ու հաստատ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը