Քաղաքական

02.10.2020 07:34


ԵՄ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ Թուրքիային՝ չխառնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

ԵՄ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ Թուրքիային՝ չխառնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

ԵՄ գագաթնաժողովում եվրոպական երկրների առաջնորդները կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, ԵՄ առաջնորդները կոչ են արել Թուրքիային չմիջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և կառուցողական դեր ստանձննել իրավիճակի դեէսկալացման համար:

«Այո, ամեն մեկը պետք է կառուցողական դեր խաղա, որպիսի նպաստի դեէսկալացմանը: Մենք ցանկանում ենք, որ արտաքին միջամտությունը դադարեցվի, այն բարդացնում է իրավիճակը»,-հայտարարել է Միշելը:

Գագաթնաժողովի տարածած հայտարարության համաձայն՝ Եվրախորհուրդը կոչ է անում անմիջապես դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և վճռականորեն հորդորում է կողմերին իրենց հավատարմությունը հայնտել կրակի դադարեցմանն ու հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Մարդկային կորուստները, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն անընդունելի են: Չի կարող լինել ո՛չ հակամարտության ռազմական լուծում, ո՛չ էլ՝ ինչ-որ արտաքին միջամտություն: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է առարկայական բանակցություններ սկսեն առանց նախապայմանների: Եվրախորհուրդն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և խնդրում ԵՄ արտաքին գործերի և անվտանգային քաղաքականության բարձր ներկայացուցչին պարզել ԵՄ հետագա աջակցության հեռանկարները կարգավորման գործընթացում»,-նշված է գագաթնաժողովի արդյունքներով տարածված հաղորդագրությունում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը