Աշխարհ

02.10.2020 09:39


Դոնալդ Թրամփը վարակվել է կորոնավիրուսով

Դոնալդ Թրամփը վարակվել է կորոնավիրուսով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին Թրամփը հայտնել է իր թվիթերյան էջում։

«Ես և առաջին տիկինը COVID-19-ի ախտորոշման թեստի դրական արդյունք ունենք։ Մենք անմիջապես սկսել ենք կարանտինի և վերականգնման գործընթաց։ Մենք սա կհաղթահարենք ՄԻԱՍԻՆ»,-նշել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուսով է վարակվել Թրամփի խորհրդական Հոուփ Հիքսը, որը նրան ուղեկցել էր վերջին ուղևորությունների ժամանակ։ Սրա հետ կապված Թրամփը հայտնել էր, որ կարանտին է պահպանելու մինչև թեստի արդյունքները ստանալը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը