Կարծիք

02.10.2020 14:13


Մենք «ֆուտբոլային» և «վերելակային» դիվանագիտության սխալները կրկնելու իրավունք չունենք

Մենք «ֆուտբոլային» և «վերելակային» դիվանագիտության սխալները կրկնելու իրավունք չունենք

Արդեն մի քանի օր արցախաադրբեջանական ողջ սահմանով արյունալից մարտեր են ընթանում, մեր զինվորն ու ժաղովուրդը ողջ ուժերը կենտրոնացրել են ռազմաճակատի ուղղությամբ և հաջողություններ ենք գրանցում՝ վերջին անգամ պաշտպանելու այս հողի վրա մեր խախաղ ապրելու իրավունքը, բայց ինչ-ինչ ներքին ուժեր փորձում են կասկածի տակ առնել մեր հաջողությունները, շեղել միակ իրական քաղաքական, դիվանագիտական գծից: Իհարկե, նկատի ունեմ «ՀԺ»-ի անանուն հեղինակի բարբաջանքը, որով փորձ է արվում հող նախապատրաստել Թուրքիայի հետ ինչ-որ բանակցային գործընթացի համար: Եթե հոդվածագիրն այն ստորագրեր, կարելի էր կարծել, որ նրա քաղաքական կարճատեսությունը չի թողնում նկատել, որ այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանի ու Արցախի սահմաններին, նման ապաշնորհ դիվանագիտության արդյունք է, որը Թուրքիային սին հույսեր է տվել, որ կարող է տեղ ունենալ խաղաղ կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ ու փորձել առաջ տանել իր պանթուրքական և ցեղասպան ծրագրերը: Սակայն նա գործում է անանուն, վստահ գիտակցելով, որ իր ցնդաբանությունը ոչ մի աղերս չունի մեր ազգային շահի և անվտանգության հետ: Այսօր, երբ միաջազգային հանրությունը դատապարտում է Թուրքիայի անթաքույց միջամտությունը պատերազմական գործողություններին և փորձում է պարտադրել դուրս բերել հակամարտության գոտի տեղափոխած իր վարձկան ահաբեկիչներին, երբ մեր զինվորն իր անձնազոհությամբ ամրապնդում է մեր բանակցային դիրքերը, այդպիսի հրապարակումներով հեղինակը փրկողակ է նետում Թուրքիային: Մենք այսօր ճաշակում ենք հենց նմանատիպ «ֆուտբոլային» և «վերելակային» դիվանագիտության պտուղները և երրորդ անգամ նույն սխալը կրկնելու իրավունք չունենք: Այն տանում է փակուղի և ինքնակործանում:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը