Կարծիք

02.10.2020 16:17


Բոլոր պետությունները թքած ունեն «ժողովրդավարություն, ժողովրդի իշխանություն» և նմանատիպ այլ հասկացողությունների վրա

Բոլոր պետությունները թքած ունեն «ժողովրդավարություն, ժողովրդի իշխանություն» և նմանատիպ այլ հասկացողությունների վրա
ՉԵՄ ԴԻՄԱՆՈՒՄ-2
Պատերազմական այս օրերին փորձում եմ լռել, բայց հաճախ նյարդայնանում եմ, մեր «խորը» միջազգայնագետ քաղաքագետների վերլուծություններից։ Լավ, մինչև հիմա չե՞ք հասկացել, որ «քաղաքակրթություն», «Ժողովրդավարություն», «ավտորիտարիզմ» և այլ քաղաքագիտական եզրույթները միջազգային հարաբերություններում զրոյի արժեք ունեն։ Եվ զայրանում ու զարմանում են Վրաստանի, Իսրայելի, Ուկրաինայի, այլ պետությունների պահվածքից։ Մի՞թե չեք տեսնում, որ բոլոր պետությունները շարժվում են իրենց ազգային, պետական, աշխարհաքաղաքական շահերով, իրենց կողմից ստանձնած դաշնակցային պարտավորություններով։ Եվ թքած ունեն «ժողովրդավարություն, ժողովրդի իշխանություն» և նմանատիպ այլ հասկացողությունների վրա։ Թե՞, դեռ քաղաքականապես, հետևում ենք Սիամանթոյին․ «Ո՛վ մարդկային արդարություն, թո՛ղ ես թքեմ քո ճակատիդ․․․»։ Գուցե կարծում էիք, թե այսպես կոչված «թավշյա և այլն հեղափոխությունից» հետո ողջ աշխարհը մեր կո՞ղմն էր լինելու։ Իսկ արդյոք հենց այդ տխմար մտածողությո՞ւնը չբերեց․․․ Այս ամենի մասին պատերազմի հաղթական ավարտից հետո։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը