Լրահոս

20.04.2011 12:49


Բնակարանային գողությունները բացահայտվել են

Մարտի 19-ին, ժամը 04.40-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը Շահումյանի 6-րդ փողոցի մի տնից գողացել են պայուսակ՝ կանխիկ գումարով և բանալիներով:Ապրիլի 19-ին ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 21-ամյա Վլադիմիր Կ.-ին:Պարզվել է, որ նա մարտի 19-ին, ժամը 04.00-ի սահմաններում, խոհանոցի պատուհանը հրել-բացելով՝ մուտք է գործել հիշյալ տուն, որտեղ տեսնելով արթնացած տանտիրուհուն՝ բացահայտ հափշտակել է նրա պայուսակն ու դիմել փախուստի:Վլադիմիր Կ.-ն ձերբակալված է:Կատարվում է նախաքննություն:

* * *

Մարտի 30-ին, ժամը 20.30-ին, Աբովյան քաղաքի մի բնակչուհի ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 11.00-ից մինչև ժամը 17.00-ն ընկած ժամանակահատվածում, դռան փականը բացելով, իր բնակարանից գողացել են բջջային հեռախոս, ոսկյա և արծաթյա զարդեր՝ պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 51-ամյա Վիտալիա Հ.-ն:Վիտալիա Հ.-ն ձերբակալված է:Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը