Քաղաքական

02.10.2020 22:15


BBC-ն ռեպորտաժ է ներկայացրել Ադրբեջանի կողմից հրթիռակոծված Ստեփանակերտից (տեսանյութ)

BBC-ն ռեպորտաժ է ներկայացրել Ադրբեջանի կողմից հրթիռակոծված Ստեփանակերտից (տեսանյութ)

Բրիտանական հեղինակավոր BBC-ի թղթակից Ջոնա Ֆիշերը ռեպորտաժ է ներկայացրել Ադրբեջանի կողմից հրթիռակոծված՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ռեպորտաժում Ֆիշերը նշում է, որ հրթիռակոծման հետևանքով վնասվել է Արցախի Արտակարգ իրավիճակների նախարարությանը պատկանող շինությունը:

BBC-ն հայտնում է, որ Ստեփանակերտը սկսել է հրթիռակոծվել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սկսված լայնածավալ ռազմական գործողությունների 6-րդ օրը, իսկ լրատվամիջոցի թղթակիցը ներկայացնում է քաղաքում հրթիռային հարվածի հետևանքները և նշում, որ Ստեփանակերտի երկնքում ժամանակ առ ժամանակ անօդաչու թռչող սարքեր են երևում:

Այս խորագրի վերջին նյութերը