Լրահոս

20.04.2011 13:12


Արծվիկ Մինասյան. «Աղքատ զանգվածից ձայն գնելն ավելի հեշտ է»

Արծվիկ Մինասյան. «Աղքատ զանգվածից ձայն գնելն ավելի հեշտ է»

ՀՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե կառավարության գործողություններն է՛լ ավելի են խորացնում Հայաստանում առկա աղքատության մակարդակը, և նկատել, որ սա նախընտրական վարքագիծ է։

–Որովհետև աղքատ զանգվածից ձայն գնելը, ձայներ ստանալն ավելի հեշտ է։ Ցավոք, մեր հասարակության մի ստվար զանգվածի արդեն սովորեցրել են, որ նախընտրական շրջանում և ընտրությունների ժամանակ կարելի է ձայնը վաճառել, ինչպես որ շուկայական այլ ապրանք։ Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մենք հատկապես սկսեցինք աղքատանալ, և ավելի խորացավ մեր աղքատությունը, երբ ձայնի, ընտրելու աստվածաշնորհ իրավունքը վերածվեց շուկայական ապրանքի,–ընդգծել է ՀՅԴ–ական պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը