Կարծիք

03.10.2020 11:16


Հիմա «ադրբեջանական մսով» Թուրքիան Հարավային Կովկասում «բորշ է եփում»՝ նպատակ ունենալով մտնել տարածաշրջան

Հիմա «ադրբեջանական մսով» Թուրքիան Հարավային Կովկասում «բորշ է եփում»՝ նպատակ ունենալով մտնել տարածաշրջան
Հուլիսյան պարտությունից հետո Իլհամ Ալիևին հաջողվեց պահել իշխանությունը միայն Թուրքիայի աջակցության շնորհիվ։ Բայց դա իր գինն ունեցավ, ու հիմա «ադրբեջանական մսով» Թուրքիան Հարավային Կովկասում «բորշ է եփում»՝ նպատակ ունենալով մտնել տարածաշրջան։
Սա բերել է նրան, որ Ալիևը հիմա պատանդ է։ Պատանդ է թուրքերի ձեռքում, պատանդ է սեփական ստերի ձեռքում, թե, իբր, հայերը սովից կոտոշավոր են ու «բլիցկրիգով» իրենք կարող են լուծել և՛ Արցախի հարցը, և՛ անգամ Հայաստանի հարցը, բայց նա տապալվում է։
Սակայն այստեղ պետք է հասկանալ, թե ով է գալու Ալիևի կլանից հետո։ Հիմա կա մեծ հավանականություն, որ Բաքվում կլինի Էրդողանի խամաճիկային ռեժիմը։ Արդյունքում Թուրքիան «կմտնի» տարածաշրջան, բայց «ետնամուռթից», այն է՝ Ադրբեջանը փաստացի պետություն-կցորդ դառձնելով։
Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը