Լրահոս

20.04.2011 15:08


Դերասան. «Արցախի հերոսամարտը, չգիտեմ՝ վերնագիրը կամաց–կամաց կարող է փոխվել, գուցե ասեն, որ ազատամարտ չէր»

Դերասան. «Արցախի հերոսամարտը, չգիտեմ՝ վերնագիրը կամաց–կամաց կարող է փոխվել, գուցե ասեն, որ ազատամարտ չէր»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված «Հայերի դատը մարդկության դատն է» թատերական նոր ոգեկոչող բեմադրության ստեղծագործական խումբը  հավաստիացրել է, թե անհրաժեշտ է բարձրաձայնել Ցեղասպանության փաստը, սակայն բավական է՝ ողբանք, հարկավոր է շարունակել ապրել։

Պատասխանելով «7օր»–ի հարցին, թե հոգեբանների կարծիքով անընդհատ ողբալը ցեղասպանված ժողովրդի բարդույթ է, որը պետք է հաղթահարվի հաղթանակներով, ուրեմն ինչո՞ւ չարժևվերվեց  Արցախի մեր հերոսամարտը՝ դրամատիկական թատրոնի դերասան, ներկայացման գլխավոր դերակատար Գուրգեն Անտոնյանն ասել է, թե  ներկայացման մեջ իրենք Արցախի հերոսամարտի հերոսների հետ զրուցում են։

Արցախյան հերոսամարտի մասին մոռանալը, ինչից ես խուսափում էի, կամ այսօրվա պես պլակատային խոսելը ամբիցիաների խնդիր է դարձել ընդամենը։ Բայց արցախյան հերոսամարտի հերոսներն ու հերոսամարտը իրական են ու մեզ հետ են միշտ։ Մոռացության չի կարող տրվել այդ հերոսամարտը, ուղղակի շատ ավելի ժամանակակից Երևանին «վայրանտ» չէ կամ առնչվելը առանձնապես եկամտաբեր չէ, երևի, որովեհետև Երևանում անտնդհատ  մուրճի ձայն է լսվում՝ կառուցվում է, բայց դա մեր ներկայացման Մարգար պապը չի  կառուցում, դա մերը չէ,–ասել է նա։

Ներկայացման սցենարիստ և բեմադրող ռեժիսոր Արտաշես Ալեքսանյանն էլ հայտարարել է, թե այդ շինարարությունը Մարգար պապի  հորեղբոր բիզնեսմեն տղայինն է։

–Այսպես էլ Արցախի հերոսամարտը, չգիտեմ՝ վերնագիրը կամաց–կամաց կարող է փոխվել, կասեն՝ ազատամարտ չէր։ Մի ժամանակ «շատ խելոք» հայեր հայտնեցին, թե կասկածում են՝ Ավարայրի ճակատամարտը իրակա՞ն է, թե՞ ոչ։ Հետո  գտնվեցիեն «խելացի մարդիկ» ու պարսիկներից սկսեցին հարցնել, թե ձեր արխիվում արդյոք կա՞։ Նրանք էլ «բարեկամաբար» ասացին, թե չկա, և մենք «գոհ» ենք։ Չէ՞ որ, եթե լռում ենք, ուրեմն գոհ ենք։ Սա է իրավիճակը,–հարցին շարունակել է պատասխանել Գուրգեն Անտոնյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը