Քաղաքական

04.10.2020 10:15


Ադրբեջանը գնդակոծում է Արցախը ՄԱԿ-ի կողմից արգելված կասետային ռումբերով (տեսանյութ)

Ադրբեջանը գնդակոծում է Արցախը ՄԱԿ-ի կողմից արգելված կասետային ռումբերով (տեսանյութ)

Ականազերծման մարդասիրական կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Sputnik Արմենիայի թղթակցին այդպիսի զինամթերք է ցույց տվել, որը հայտնաբերվել է Ստեփանակերտը գնդակոծելուց հետո։

Նրա խոսքով՝ նման ռումբով են լիցքավորված իսրայելական այնպիսի համակարգերի հրթիռները, ինչպիսիք են LAR-160-ը, LORA-ն, Barak-ը։ Այդ ռումբը, որը նախատեսված է թեթև տեխնիկայի և կենդանի ուժի համար, ՄԱԿ-ի կոնվենցիայով արգելվում է կիրառել ամբողջ աշխարհում։

«Մի քանի օրում սրանից 50-60 հատ էինք գտել։ Այսօր առավոտյան մեկ ժամվա ընթացքում` արդեն 60 հատ»,-ասաց Մեսրոպյանը։

Նրանք քաղաքից հավաքում են ռազմամթերքը, որպեսզի հետագայում ոչնչացնեն։

Այս խորագրի վերջին նյութերը