Քաղաքական

04.10.2020 17:33


Արցախի նախագահի խոսնակը հերքում է Ջաբրայիլը գրավելու մասին Ալիևի պնդումը

Արցախի նախագահի խոսնակը հերքում է Ջաբրայիլը գրավելու մասին Ալիևի պնդումը

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը միանշանակ ապատեղեկատվություն է որակում Ջաբրայիլը գրավելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Պողոսյանը նշեց, որ Ադրբեջանի զինուժը որևէ հաջողություն չունի:

«Միանշանակ ապատեղեկատվություն է: Այս պահին առաջնագծի ամբողջ երկայնքով ընթանում են մարտեր, բայց դա միջդիրքային մարտեր են և որևէ ուղղությամբ Ադրբեջանի Զինուժը որևէ հաջողություն չունի»,-ասաց Պողոսյանը:

Ջաբրայիլը գրավելու վերաբերյալ Իլհամ Ալիևի գրառմանն անդրադրաձել է նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների թվիթերյան էջերը, իրար հերթ չտալով, հիմա էլ Ջաբրայիլի ազատագրումն են տոնում, ինչը հերթական կեղծիքն է: Իսկ քիչ անց կներկայացնենք փախուստ Մատաղիսից վավերագրությունը»,-գրել է Ստեփանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը