Քաղաքական

05.10.2020 07:51


ՊՆ-ն հերքում է Խըզըի և Ապշերոնի տարածքներին հարվածելու մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

ՊՆ-ն հերքում է Խըզըի և Ապշերոնի տարածքներին հարվածելու մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

Հայաստանի ՊՆ-ն հերքում է Խըզըի և Աբշերոն տարածքների ուղղությամբ հրթիռ արձակելու վերաբերյալ ադրբեջանական ապատեղեկատվությունը: Այս մասին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից:

«Ադրբեջանական կողմը առանց գեթ մեկ ապացույց ներկայացնելու հիմա էլ հայտարարում է, թե, իբր, Հայաստանի զինված ուժերը թիրախավորել են Խըզըի և Ապշերոնի տարածքները։ Հերթական սուտը ակնհայտորեն վկայում է, որ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում»,-նշեցին ՊՆ-ից:

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի իշխանությունները ևս մեկ անհեթեթ հայտարարություն էին տարածել, թե իբր Մինգեչաուրի ուղղությամբ հայկական կողմը հրթիռային հարվածներ է հասցնում: Այդ տեղեկությունը հերքվել է և Հայաստանի, և Արցախի կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը