Քաղաքական

05.10.2020 10:29


Մեծ ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ են հասցվում Ստեփանակերտին

Մեծ ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ են հասցվում Ստեփանակերտին

Այս պահին հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

***

Այսօր առավոտյան կրկին հրետակոծվել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Sputnik Արմենիայի տեղի թղթակիցը հայտնում է, որ ժամը 6։40-ին ուժեղ պայթյուն է հնչել, որին իրար հետևից հաջորդել են 6 այլ հարվածներ։

Ձայնային ազդանշանային համակարգը միացվել է։ Այն վերջին օրերին օրական շուրջ 20 անգամ միանում է։

Մայրաքաղաքում մառախուղ է, որը դժվարացնում է հակառակորդի ԱԹՍ–ների «աշխատանքը», որոնք շատ ակտիվ են գործում ռազմական գործողությունների սկսման պահից։

Այս խորագրի վերջին նյութերը