Քաղաքական

05.10.2020 10:49


Թշնամին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները. ՊԲ-ի պատասխանը չի ուշանա. Վահրամ Պողոսյան

Թշնամին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները. ՊԲ-ի պատասխանը չի ուշանա. Վահրամ Պողոսյան

Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։ Սակայն ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանության, մենք թիրախավորում ենք ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները։

Այդ քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կրկին կոչ ենք անում անհապաղ լքել իրենց բնակավայրերը, որպեսզի խուսափեն հնարավոր զոհերից»,-գրել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը