Աշխարհ

05.10.2020 12:58


Վրաստանում կորոնավիրուսի 578 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսի 578 նոր դեպք է գրանցվել

Հոկտեմբերի 5-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 578 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 8 696 դեպք: Ապաքինվել է ևս 375 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 4 619:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 52 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 5 392 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:

Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 1100 է: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը