Քաղաքական

05.10.2020 13:33


ՊԲ-ն շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել. Արայիկ Հարությունյան (լուսանկար)

ՊԲ-ն շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել. Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Պաշտպանության բանակը շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Վաղ առավոտյան եղել եմ առաջնագծի հարավային թևում: Տեղում ծանոթացել եմ իրավիճակին, հրամանատարության հետ քննարկել անելիքները: Տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են: Պաշտպանության բանակը ոչ միայն այդ ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ: Փա ՛ռք հայոց բանակին»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Այս խորագրի վերջին նյութերը