Քաղաքական

05.10.2020 13:45


ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը

ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը

ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Արցախի Արտաքին գործերի նախարարությունը:

Ավելի վաղ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։ Նշվել էր, որ ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է:

Այս խորագրի վերջին նյութերը