Քաղաքական

06.10.2020 09:52


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է աշխարհին՝ խնդրելով օգնել դադարեցնել պատերազմը Լեռնային Ղարաբաղում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է աշխարհին՝ խնդրելով օգնել դադարեցնել պատերազմը Լեռնային Ղարաբաղում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը տարածաշրջանային և միջազգային «խաղացողներին» կոչ է արել օգնել անհապաղ զինադադարի հասնել հայ-ադրբեջանական հակամարտության գոտում, հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Գուտերեշը քննադատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը շարունակվում է՝ չնայած միջազգային հանրության կողմից մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու մասին բազմաթիվ կոչերին: Նա նաև լրջորեն անհանգստացած է բնակելի գոտիների հրետակոծության առնչությամբ:

«Գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, և կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները»,-ասվում է Դյուժարիկի հայտարարությունում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը