Աշխարհ

06.10.2020 11:53


Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 549 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 549 նոր դեպք

Հոկտեմբերի 6-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 549 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 9 245 դեպք: Ապաքինվել է ևս 268 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 4 887:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 58 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 5 392 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:

Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 1100 է: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը