Քաղաքական

06.10.2020 15:45


Ղարաբաղյան հակամարտության գոտի հազարավոր ահաբեկիչներ են ուղարկվում․ Նարիշկին

Ղարաբաղյան հակամարտության գոտի հազարավոր ահաբեկիչներ են ուղարկվում․ Նարիշկին

Մերձավոր Արեւելքի ահաբեկչական կազմակերպությունների հազարավոր զինյալներ են տեղափոխվում ղարաբաղյան հակամարտության գոտի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է ՌՏ-ն:

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը, մեկնաբանելով իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում, համոզմունք հայտնեց, որ կողմերը կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ:

Աղբյուրը՝ news.am

***

Ռուսաստանի համար անընդունելի է նոր պատերազմը Ղարաբաղում, Մոսկվան անտարբեր չէ, որ այնտեղ զոհվում են բարեկամ ժողովուրդների ներկայացուցիչներ, երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

«Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճով: Ռուսաստանի համար, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է: Մենք նաև անտարբեր չենք, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհվում են հայ և ադրբեջանցի բարեկամ ժողովուրդների ներկայացուցիչները»,-ասել է նա:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը