Կարծիք

07.10.2020 13:59


Չե՞ն հասկանում, թե՞ հասկանալով են յուղ լցնում կրակի վրա

Չե՞ն հասկանում, թե՞ հասկանալով են յուղ լցնում կրակի վրա
Լավ, ինչքա՞ն կարելի է սադրել մարդկանց, որոնք, թիկունքը պինդ պահելու` պատերազմական իրավիճակում «իմ ու քո» չանելու նկատառումով, աշխատում են չտեսնելու տալ «գլխավոր հրամանատարի» և իր ընտանիքի իրավիճակին ոչ ադեկվատ վարքագիծը։
Սրանք իրոք չե՞ն հասկանում, որ «պադվալային պայմաններում» անմահացրած էդ երջանիկ վիճակները, երբ թշնամին օր օրի վրա ավերում է Արցախ աշխարհը, թիրախավորում խաղաղ բնակչությանը, երբ ամեն օր դժբախտանում է ևս 50-60 ընտանիք, 150-200 երեխա էլ` որբանում, առնվազն չարժե տիրաժավորել. թո՛ղ «վայելեն» իրենց կեղծ խաղաղասիրության «շինիչ» հետևանքները, բայց գոնե չցուցադրեն` չխոթեն զոհված տղաների մայրերի, քույրերի, երեխաների, հրետակոծության զոհ դարձած քաղաքացիական անձանց հարազատների աչքը...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը