Աշխարհ

07.10.2020 21:27


Վրաստանում երկու ԱԹՍ է ընկել Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերի մատույցներում

Վրաստանում երկու ԱԹՍ է ընկել Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերի մատույցներում

Վրաստանի Հանրապետության տարածքում առնվազն երկու անօդաչու թռչող սարք է ընկել Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերի մատույցներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:

Անօդաչու թռչող սարքերն ընկել են հոկտեմբերի 7-ի երեկոյան, Կախեթի երկրամասի Սանավարդո և Ուդաբնո գյուղերում: Պատահարից որևէ մեկը չի տուժել:

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ միջադեպի առնչությամբ անհապաղ նախաքննություն է սկսվել:

Այս խորագրի վերջին նյութերը