Քաղաքական

09.10.2020 07:46


Սիրիայում ռուսական հետախուզությունը հայտնաբերել է հրամանատարական կետեր ու ճամբարներ, որտեղ պատրաստություն են անցնում Ադրբեջան տեղափոխվող իսլամիստ-գրոհայինները. Wargonzo

Սիրիայում ռուսական հետախուզությունը հայտնաբերել է հրամանատարական կետեր ու ճամբարներ, որտեղ պատրաստություն են անցնում Ադրբեջան տեղափոխվող իսլամիստ-գրոհայինները. Wargonzo

Ռուսական Wargonzo թելագրամյան ալիքը, վկայակոչելով «Военкоры русской весны» թելեգրամյան ալիքի հրապարակումը, հաղորդում է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը շարունակում են աշխատանքները Սիրիայում տեղակայված այն ճամբարների չեզոքացման ուղղությամբ, որտեղ պատրաստություն են անցնում Ադրբեջան տեղափոխվող իսլամիստ-գրոհայինները:

«Ստացված տեղեկությունների մեծ մասը հաստատվել է. փոխանցված կոորդինատներով հայտնաբերվել են հրամանատարական կետեր, ճամբարներ և որոշ այլ ենթակառուցվածքային միավորներ, որտեղ պատրաստություն են անցնում ԼՂ հակամարտության գոտի տեղափոխվող իսլամիստ-գրոհայինները»,-հաղորդում է ռուսական թելեգրամյան ալիքը:

Այն հրապարկել է նաև որոշ լուսանկարներ, որոնցում, ամենայն հավանականությամբ, Սիրիայում տեղակայված ու հրապարակման մեջ վկայակոչված ճամբարներն են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը պատրաստվում են հարվածներ հասցնել գրոհայինների պատրաստման՝ Սիրիայում տեղակայված ճամբարներին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը