Կարծիք

10.10.2020 08:03


Մի քանի ամիս ճնշելուց հետո նորից են փորձելու պատերազմը վերսկսել

Մի քանի ամիս ճնշելուց հետո նորից են փորձելու պատերազմը վերսկսել
Փորձելով վերլուծել բանակցությունների արդյունքները․
1. Հումանիտար հրադադարը սպասված էր օրեր առաջ, այստեղ նորություն չկա։
2․ Հրադադարի պարամետրերը ապագային թողնելը նշան է նրա, որ Ադրբեջանն իր պայմաններն ու վերապահումներն ունի այստեղ, ինչպես և սպասվում էր, ու ապագայում թողնելու է իրեն իրավունք վերսկսել պատերազմը,
3․ Սուբստանտիվ բանակցությունների մասին շատ է խոսվել ու բոլորը տարբեր իմաստներով են հասկանում։ Ինքս էլ լավ չեմ հասկանում՝ ինչ է սա նշանակում, բայց Ադրբեջանի պահանջն էր սա երկար ժամանակ՝ սկսել սուբստանտիվ, այսինքն՝ բովանդակային բանակցություններ։ Ենթադրում եմ, որ ժամանակացույց են դեմ տալու, որ լրացնենք՝ երբ որ շրջանը կարող են մտնել-վայելել։
4․ Կողմերը հաստատում են, որ Մինսկի խումբը պահպանվում է, ձևաչափը պահպանվում է․ ԱՄՆ, Ֆրանսիան ու Ռուսաստանը համանախագահողները միջնորդ են հանդիսանալու։ Չնայած ինչպես հերթական անգամ համոզվում ենք՝ իրական դերակատարը այստեղ Ռուսատանն է ու խաղի մեջ մտնել ցանկացող Թուրքիան։ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ինչքան էլ տարբեր մակարդակներով ազդելու ցանկություն ունենան, իրական ազդեցություն մեր տարածաշրջանում փաստացի չունեն։ Կամ չեն ուզում ունենալ։
Կանխատեսումս․
1․ Ադրբեջանը իրեն շատ ավելի ագրեսիվ է պահելու ու վերջնագրերի լեզվով է մոտենալու բանակցություններին։ Այդ պատճառով բանակցությունների մեծ սպասումներ չունեմ։ Կանխատեսումս, որ մի քանի ամիս ճնշելուց հետո նորից են փորձելու պատերազմը վերսկսել։
2․ Մի բան է բանակցությունները, մի բան է Արցախի որոշ տարածքներում շաղ տված մեր ու իրենց զորքը, որը պարզ չէ՝ ինչպես է խմբավորվելու ու ինչպես ու ինչ դիրք է գրավելու՝ չունենալով ստույգ շփման գիծ, ամրացված խրամատներ, և այլն։ Ընդորում, անհասկանալի է՝ ինչպես պետք է արձագանքենք ագրեսիվ պահվածքին իրենց։ Կանխատեսումս՝ կարճ ու ոչ գլոբալ բախումներ կարող են լինել անընդմեջ։
Մեր անելիքները․
1․ Մոտակա օրերին նախաձեռնել հրադադարի պահպանման մեխանիզմների քննարկումներ Մինսկի խմբի հետ՝ մինչ այդ, իհարկե, ներսում քննարկումներից հետո։
2․ Զենքի մատակարարման անխափան մեխանիզմների ստեղծում, պայմանավորվածություններ, պայմանագրեր, միջազգային գործընկերների հետ աշխատանք։
Այլ բան հիմա մտքովս չի անցնում։ Աչքերս փակվում են։ Բոլորին խաղաղ գիշեր։
Սևակ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը