Քաղաքական

12.10.2020 11:15


Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացնելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել Հադրութ

Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացնելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել Հադրութ

Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացնելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք: Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում»,-գրել է նա:

Նաև ավելացրել է․ «Առաջնագծի տարբեր ուղղություններով թշնամու առաջապահ ստորաբաժանումները կրկին անցել են նախահարձակ գործողությունների: Պաշտպանության բանակը դրանք կասեցնելու համար համարժեք քայլեր է իրականացնում»:

Այս խորագրի վերջին նյութերը