Քաղաքական

12.10.2020 13:24


Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել հանդիպում արտախորհրդարանական մոտ մեկ տասնյակ ուժերի հետ, հանդիպման օրակարգում Լեռնային Ղարաբաղի հարցն է։

Հանդիպմանը մասնակցել են նախկին իշխող ուժի՝ «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրես»-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը