Քաղաքական

12.10.2020 17:20


Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը

Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներն այսօր ՍԴ նախագահ են ընտրել դատավոր Արման Դիլանյանին։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել է, որ վերջինս ՍԴ նախագահի ընտրության համար ինքնաառաջադրվել էր, թեեւ սեպտեմբերի 24-ին հայտարարել էր, որ ՍԴ նախագահ դառնալու հավակնություն չունի եւ իր թեկնածությունը դնելու մտադրություն չունի։

Նախորդ ընտրություններում առաջադրվել էր ՍԴ նախկին նախագահ, ներկայումս ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը, որը սակայն չէր ստացել մյուս անդամների հավանությունը։

Այս խորագրի վերջին նյութերը