Աշխարհ

13.10.2020 12:17


Վրաստանում արձանագրվել է կորոնավարակով վարակման 569 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավարակով վարակման 569 նոր դեպք

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Վրաստանում արձանագրվել է կորոնավարակով վարակման 569 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 12 841 դեպք:

Ապաքինվել է ևս 329 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 6 867։

Կորոնավարակի հետևանքով մահացել է 102 մարդ։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 5 590 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը