Լրահոս

22.04.2011 12:41


Թուրք փաստաբանի 4 երեխաներին տարբեր սենյակներում կախված են գտել

Թուրք փաստաբանի 4 երեխաներին տարբեր սենյակներում կախված են գտել

Ապրիլի 21–ին Թուրքիայի Կահրամամարաշ քաղաքի շրջակայքի ամառանոցներից մեկում զանգվածային ինքասպանություն է տեղի ունեցել, որը  ցնցել է ողջ երկիրը։

Տեղի շրջանային  փաստաբանական խորհրդի  անդամ 65–ամյա Նեջդետ Սեգոջակի սեփական տանը կախված են գտել 26–31 տարեկան նրա երկու որդիներին և երկու դուստրերին։

Ոստիկանությունը  քայլեր է ձեռնարկում նրանց հորը գտնելու համար, որը այս իրադարձությունից 6 օր առաջ կորցրել էր կնոջը։

Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ–ները, Բերարարիսը (26 տարեկան), Ռուլինը (30 տարեկան), Սաջենը (27 տարեկան) և Ռադենը (31 տարեկան) կախվել են 4–սենյականոց տան տարբեր սենյակներում։ Դիակները  հայտնաբերել է նրանց հոր օգնական Հայրի Թեփեբաշը։

Ընդգծենք, որ  Ռադենը ծառայում էր բանակում։ Նա արձակուրդ էր վերցրել, որպեսզի մասնակցեր սիրելի մոր թաղման արարողությանը։

Ոստիկանությունը դեռ քննում է զանգվածային ինքնասպանության դրդապատճառները։ Որպես հիմնական պատճառ քննարկվում է այն տարբերակը,  որ  նրանք շատ են սիրել իրենց մորն ու չեն  կարողացել դիմանալ նրա հանկարծակի  կորստին։

Ինքանասպանների դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Չստուգված տվյալներով՝ նրանք մահվանից առաջ նամակ են թողել, որի բովանդակության մասին ոչինչ չի հաղորդվում։

Այս խորագրի վերջին նյութերը