Քաղաքական

15.10.2020 21:06


Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է Արցախի Կարմիր Շուկա համայնքը. զոհվել է 1 խաղաղ բնակիչ

Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է Արցախի Կարմիր Շուկա համայնքը. զոհվել է 1 խաղաղ բնակիչ

Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքը, ինչի հետևանքով զոհվել է 1 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Հումանիտար հրադադարի հերթական խախտումը գրանցվեց ժամը 19։00-ին։ Նշանակետում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքն է։ Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է համայնքը, նախնական տվյալներով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը