Լրահոս

22.04.2011 16:08


Թուրքագետ. «Հայ-թուրքական հարաբերություններում մինչև 2013-2014թթ. առաջընթաց չի լինելու»

Այսօր լրագրողների հետ հանդիպում են ունեցել թուրքագետներ Արտակ Շաքարյանն ու Հակոբ Չաքրյանը։

Ա. Շաքարյանն ասել է, որ եթե Օբաման «ցեղասպանություն» բառն անգամ արտասանի, ապա դա բարոյական մեծ հաղթանակ կլինի, սակայն իրականում դա մեծ նշանակություն չի ունենա, քանի որ ԱՄՆ նախագահի խոսքից որևէ օրենսդրական հետևանք չի բխում։

Մինչև 2013-2014թթ. հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չի լինի,–նկատել է թուրքագետը:

Դրա պատճառը, նրա խոսքերով, Հայաստանում և Թուրքիայում սպասվող ընտրություններն են։ Անդրադառնալով Թուրքիայի ներքին իրավիճակին՝ թուրքագետը նշել է, թե թուրք ազգայնականներին դուր չի գալիս, որ Էրդողանի կուսակցությունը կարող է հաղթանակ տանել։

Եթե այնպես ստացվի, որ խորհրդարանական ընտրություններից հետո Էրդողանը միաձայն չգնա խորհրդարան, այլ կոալիցիա կազմի ազգայնականների հետ, ապա հայ–թուրքական արձանագրություններն առաջ չեն գնա,–ընգծել է Ա. Շաքարյանը։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանն էլ համաոզված է, որ Օբաման այդ քայլին չի դիմելու՝ հավելելով, թե այս տարի Թուրքիան ավելի հանգիստ էր. «Եթե նման սպառնալիք լիներ, ապա Թուրքիան չորս–հինգ պատվիրակություն կուղարկեր Միացյալ Նահանգներ»։

Այս խորագրի վերջին նյութերը