Քաղաքական

17.10.2020 09:02


Հայաստանը ՌԴ նախաձեռնությամբ զինվորականների է գործուղել Մոսկվա՝ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հետ ԼՂ-ում հրադադարի պահպանման մեխանիզմների հարցը քննարկելու, բայց Բաքուն հրաժարվել է. Մանե Գևորգյան

Հայաստանը ՌԴ նախաձեռնությամբ զինվորականների է գործուղել Մոսկվա՝ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հետ ԼՂ-ում հրադադարի պահպանման մեխանիզմների հարցը քննարկելու, բայց Բաքուն հրաժարվել է. Մանե Գևորգյան

Հայաստանը Ռուսաստանի նախաձեռնությամբ զինվորականների է գործուղել Մոսկվա՝ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հետ ԼՂ-ում հրադադարի պահպանման մեխանիզմները քննարկելու, բայց Բաքուն հրաժարվել է, այս մասին ռուսական ТАСС գործակալությանը հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Երևանը թեև դրականորեն է արձագանքել Ռուսաստանի նախաձեռնությանն ու Մոսկվա գործուղել ՀՀ ՊՆ ներկայացուցիչների, ադրբեջանական կողմը, սակայն, մեր տեղեկություններով, իր ներկայացուցիչներին չի գործուղել՝ մասնակցելու այդ հանդիպմանը: Սա նշանակում է, որ Բաքուն, ըստ էության, հրաժարվում է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններից և Ռուսաստանի նախաձեռնությանը մերժմամբ է պատասխանում»,-նշել է ՀՀ վարչապետի խոսնակը:

Մանե Գևորգյանը նաև շեշտել է՝ Երևանում ենթադրում են, որ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչներին Մոսկվա մեկնել թույլ չի տալիս Թուրքիան:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը