Քաղաքական

17.10.2020 22:26


Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ից հաստատել մարդասիրական զինադադար

Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ից հաստատել մարդասիրական զինադադար

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն:

«Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության»,-ասված է հայտարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը