Քաղաքական

19.10.2020 14:33


Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցով նիստը հետաձգվեց

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցով նիստը հետաձգվեց

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցով նիստը հետաձգվեց, լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 22-ին՝ ժամը 16։30-ին։

«Դատարանը որոշակի փաստաթղթեր է պահանջել, որոնք պետք է ներկայացվեն»,-ասաց փաստաբանը։

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննվում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը