Աշխարհ

22.10.2020 14:00


Ադրբեջանը հրետակոծել է Իրանում խաղաղ բնակչության տները. պաշտոնական Թեհրանն անպատասխան չի թողնի (տեսանյութ)

Ադրբեջանը հրետակոծել է Իրանում խաղաղ բնակչության տները. պաշտոնական Թեհրանն անպատասխան չի թողնի (տեսանյութ)

Իրանը կարձագանքի Ադրբեջանի զինված ուժերի կողմից իր տարածքի հրետակոծմանը: Այս մասին հայտնում է WarGonZo Telegram-ալիքը:

Իրանը ոչ մեկ անգամ է հայտարարել, որ առանց պատասխան չի թողնի իր սահմանամերձ նահանգների հրետակոծությունը Արցախում ռազմական գործողությունների ընթացքում:

«Տելեգրամ»-ի իրանական Azariha ալիքն էլ տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով ադրբեջանական զորքերի գործողությունների արդյունքում ավերված տները:

«Իրանի սահմանամերձ բնակավայրերի տներն ավերվել են՝ Բաքվի գործողությունների, իր ուժերը Իրանի սահմանին ամրակայելու պատճառով: Իրենց դիրքերը հյուսիս-հարավ ուղղությամբ տեղակայելու փոխարեն, Բաքվի ուժերը տեղակայվել են արևելք-արևմուտք ուղղությամբ»,-գրել է իրանական ալիքն ու հիշեցրել, որ Ադրբեջանը նաև անօդաչու թռչող սարքեր է ուղարկում Իրան, բացի այդ թաքֆիր-ահաբեկիչների է տեղակայել իրանական սահմանին:

Այս խորագրի վերջին նյութերը