Լրահոս

24.10.2020 11:16


16 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2213 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

16 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2213 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հոկտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2213 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 75 523-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1490-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 425 է, ընդհանուր առողջացածներինը՝ 50 701, փաստացի բուժվողներինը՝ 23 332: Մեկ օրում արվել է 4497 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 372 550 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը