Քաղաքական

24.10.2020 19:17


Մարտունին օրվա ընթացքում հակառակորդի կողմից մի քանի անգամ ռմբակոծվել է

Մարտունին օրվա ընթացքում հակառակորդի կողմից մի քանի անգամ ռմբակոծվել է

Արցախի Մարտունի քաղաքը հոկտեմբերի 24-ին հակառակորդի կողմից մի քանի անգամ ռմբակոծվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը։

«Օրվա ընթացքում քաղաքը մի քանի անգամ ռմբակոծվել է։ Բարեբախտաբար, ավերածություններ և քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր ու վիրավորներ չկան»,-ասաց Դանիելյանը։

Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալը նշեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է։

Այս խորագրի վերջին նյութերը